
Հեղինե Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» ՔԿՀ պետ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Հեղինե Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
2024թ. հունվարի 30-ից Հեղինե Մարտիրոսյանը «Աբովյան» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր: