
Հրդեհ ավտոմեքենայում. այրվել է թափքում բեռնված փայտածուխ

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 3-ին, ժամը 05:21-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է ավտոմեքենա:Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «GAZelle» մակնիշի բեռնատարի (վարորդ` Ա. Ա.) թափքում (բարձված փայտածուխով):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:57-ին, մարվել՝ 06:28-ին: Այրվել է թափքում բեռնված փայտածուխ: