Կրթությո՞ւն: Չէ, միայն քաղաքական հետապնդումներ. Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կրթությո՞ւն: Չէ, միայն քաղաքական հետապնդումներ

Բուհերում էնքան թքած ունեն գիտելիքի վրա և այնքան ավելի կարևոր է Արցախի կրթությունը վերացրած էակի հրահանգները կատարելը, որ քաղաքական հայացքների համար արդեն ոչ թե դասախոսներին են հանում, այլ առարկան են վերացնում:

Մենուա Սողոմոնյանին, Աբրահամ Գասպարյանին ԵՊՀ-ից, Անի Ապիտոնյանին Բրյուսովից. միակ պատճառը, որ չեն հաշտվում, որ երկրի ղեկավարը Արցախը հանձնած դավաճան է, որը հայ գերիների մասին նույն լեզվով է խոսում, ինչ Ադրբեջանը:

Մի պահ պատկերացնենք, որ մեր աբստրակտ հանրահաշվի դասախոսն էլ իր ձայնն արտահայտեր դավաճանի դեմ ու ի՞նչ, ուսանողներին զրկելու էին էդ կարևոր առարկայից: Թքած ուսանողի համար կարևոր է, թե չէ, էականը, որ անկիրթ վարչապետ ստրկակրթություն լինի:

Ճիշտ կլինի առհասարակ բոլոր առարկաները հանել ու դասավանդել միայն, նիկոլի անունը կրող առարկաներ

Նիկոլիս միջազգային հարաբերություններ
Քվանտային Նիկոլ
Աբստրակտ Նիկոլություն
Մաթ նիկոլիզմ
Հավանականության նիկոլություն
Նիկոլաց լեզու
Նիկոլաբուժություն
Նիկոլաբանություն
Միջնադարյան նիկոլականություն
ՔՊ ++

էս առարկաների համար հաստատ դասախոս չեն հեռացնի, Հայաստանում էլ կմեծանան դավաճան տուֆտա կադրեր՝ Ադրբեջանի բռնապետին ծառայելու համար:

Իհարկե, ամաչելու է, որ Երևանի Պետական Համալսարանի ու Բրյուսովի պետական համալսարանի պես վարքագիծ ունեցող ղեկավարությունը պիտի կրթի մարդկանց, որոնք հետո իրենց գիտելիքով պիտի միանային միմյանց պաշտպանելու առաքելությանը, բայց հիմա Հայաստանում Բուհերից դուրս է ճիշտ կրթությունը ու այն ձևավորվում է դավաճաններին արածներից տանջվելով ու նրանց դիմագրավելով:

Շնորհավորում եմ Բուհերից դուրս մնացած դասախոսներին, որովհետև նրանց դեմ այս գործողությունը գիտելիք ու փորձ է, որը կփոխանցվի իրական կրթություն ստացողներին, թե ինչպիսին չպիտի լինի պետությունն ու նրա կրթական ինստիտուտները:

Նույնիսկ Սովետական միությունը հակալենինիստ, հակակոմունիստ պապիս՝ Ռաֆայել Իշխանյանին չէր հեռացնում համալսարանից»:

Տեսանյութեր

Լրահոս