Բաժիններ՝

Երիտասարդի մոտ տարբեր թմրամիջոցներ և դանակներ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները գիշերվա ժամը 2.55-ին Մազմանյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև սառը զենք կրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել նույն փողոցի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 3,46 գրամ դեղնականաչավուն զանգված, 0,65 գրամ դարչնագույն փոշենման զանգված, 2,39 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված, դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածով ապակե գլանակ և չորս դանակ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30