Բաժիններ՝

Վարորդների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Գեղարքունիքի մարզի պարեկները սեպտեմբերի 1-ի ժամը 13.40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21073» մակնիշի մեքենան: Արագածոտնի մարզի Ափնագյուղ բնակավայրի 28-ամյա բնակիչ վարորդը տաբատի գրպանից պարեկներին է ներկայացրել օգտագործված կաթուցիչ: Նա թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: Բաժնում 28-ամյա երիտասարդը ներկայացրել է կիսամոխրացած հետքերով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Նույն օրը, ժամը 15.50-ին, Գեղարքունիքի մարզի պարեկները «Օպել» մակնիշի մեքենայի ստուգմամբ պարզել են, որ վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում պարեկները նկատել են փաթեթ, ինչի վերաբերյալ Վեդի համայնքի բնակիչ 30-ամյա վարորդը հայտնել է, որ փաթեթում թմրանյութ է: Նա, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղ ներկայացրել է թղթե փաթեթ՝ 1,11 գրամ դեղնականաչավուն զանգվածով:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս