Բաժիններ՝

Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը 3-րդ տեղի խաղում պարտվեց Ալբանիային

Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Երրորդ տեղի համար խաղում Հայաստանի հավաքականը 53:79 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել են Հայկ Կարախանյանը և Սեբաստիան Հացակորզյանը: Կարախանյանը վաստակել է 11 միավոր, 3 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Իսկ Սեբաստիան Հացակորզյանը վաստակել է 11 միավոր, 8 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Ստացած վնասվածքի պատճառով խաղին չեն մասնակցել թիմի առանցքային խաղացողներ Գրեգորի Ղազարյանը և Վիլյամ Ղարաբեկյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031