Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Հունաստանի և Դանիայի արքայազնը

Աթենքի հիվանդանոցներից մեկում կյանքից հեռացել է Հունաստանի և Դանիայի արքայազն Միխայիլը. նա 85 տարեկան էր, հայտնում է ekathimerini.com-ը:

Նա Գեորգիոս I թագավորի միակ ողջ մնացած թոռն էր։ Նրա հայրը՝ արքայազն Կոնստանտինը, թագավորի հինգերորդ որդին էր, իսկ մայրը՝ Ֆրանսուա դ’Օռլեանը, Բուրբոնների տոհմից էր։ Արքայազնը կորցրել էր հորը, երբ ընդամենը մեկ տարեկան էր: Նա մեծացել է Մարոկկոյում և Իսպանիայում, իսկ ավելի ուշ սովորել է Ֆրանսիայում:

Արքայազն Միխայիլը Հունաստանի թագավորական ընտանիքի միակ անդամն էր, որը չէր լքել Հունաստանը 1967 թվականի դեկտեմբերի հակահեղաշրջումից հետո: Նա նաև Հունաստանի թագավորական ընտանիքի միակ անդամն էր, որն ուներ Հունաստանի քաղաքացիություն։

Արքայազնը որպես գրող միջազգային ճանաչման է հասել տասնյակ բեսթսելեր գործերով՝ իր պատմական գիտելիքները համադրելով գրական պատմվածքի հետ։ Նրա կարիերան սկսվել է 1970 թվականին, նա կենտրոնացել է պատմական թեմաների վրա և ընդգրկել է հսկայական շրջանակ՝ Հունաստանից, Օսմանյան կայսրությունից մինչև ռուսական ցարներ: Նա ստեղծագործում էր Միշել դե Գրես կեղծանունով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս