Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Եվրոպական խորհրդի որոշմամբ Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ փոխարինելով Տոյվո Կլաարին։

Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Մագդալենա Գրոնոն իր պարտականություններին կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 12 ամիս սկզբնական ժամկետով:

«Որպես նոր հատուկ ներկայացուցիչ՝ Գրոնոն կշարունակի իր նախորդների աշխատանքը՝ նպաստելով տարածաշրջանում Եվրոպական միության արտաքին քաղաքականության նպատակների իրականացմանը։ Նա կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ներառյալ Վրաստանի ճգնաժամը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ սերտ համակարգմամբ։ Նա կաշխատի տարածաշրջանի հետ կապված հիմնական շահագրգիռ դերակատարների հետ և կզարգացնի կապերը կառավարությունների, խորհրդարանների, քաղաքական այլ կարևոր դերակատարների և քաղաքացիական հասարակության հետ՝ խրախուսելով և աջակցելով տարածաշրջանային ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համագործակցությանը», – նշված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031