Իրանը ձերբակալել է 20 ահաբեկչի, այդ թվում՝ ԻՊ-ի երկու պարագլխի
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են 20 օտարերկրյա ահաբեչկի, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու պարագլխի։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբին։
Կառավարության նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հետախուզության նախարարը հայտարարել է, որ վերջին շաբաթներին նախարարության ուժերը 12 տարբեր գործողությունների ընթացքում ձերբակալել են 20 ահաբեկչի։
Ձերբակալվածների մեծ մասն անօրինական կերպով է հատել սահմանը։Խաթիբին հավելել է, որ 20 անձանցից 12-ն Իրան էին ներթափանցել ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով, իսկ 2-ն ԻՊ-ի և «Թաքֆիրի»-ի անդամներ են և կապված են այնպիսի երկրների հետ, որոնք նույնիսկ Իրանի հարևանը չեն։
Tasnim-ը հավելում է, որ ապրիլին Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել էին ԻՊ-ի բարձրաստիճան անդամներից մեկին իր երկու հանցակիցների հետ։ Նրանք պլանավորում էին մուսուլմանների համար սրբազանն Էյդ ալ Ֆիթր տոնի ժամանակ ահաբեկչություններ իրականացնել՝ ինքնասպանության միջոցով։