Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցությունների՝ Ռուսաստանում և այլ վայրերում. Հաջիզադե

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցությունների Ռուսաստանում և այլ վայրերում,- այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպման համար հարթակ տրամադրելու Մոսկվայի պատրաստակամությունը։

«Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում և այլ վայրերում»,- ասել է Հաջիզադեն։

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Բաքվի և Երևանի ներկայացուցիչներին բանակցությունների հարթակ տրամադրել՝ նրանց համար ստեղծելով առավելագույն հարմարավետ պայմանները։

Հավելենք, որ Երևանը դեռ չի արձագանքել Մոսկվայից հնչող առաջարկին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031