Մենք չենք կարող միջամտել կորպորատիվ և ընտանեկան գործերին. Պեսկովը՝ Wildberries-ի մասին

Կրեմլը չի միջամտում կորպորատիվ և ընտանեկան գործերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Wildberries և Russ ընկերությունների միաձուլման շուրջ առաջացած աղմուկը:

«Մենք չենք կարող միջամտել ընտանեկան կամ բիզնես հարաբերություններին։ Դա մեր իրավասությունից դուրս է»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ասել Է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը հավանություն է տվել միավորմանը, և արդյոք Կադիրովի հայտարարությունը կազդի այդ ծրագրի վրա։

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար ՌամզանԿադիրովը հանդիպել էր ՎլադիսլավԲակալչուկի հետ և Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին հանձնարարել էր ուսումնասիրել Wildberries-ի և Russ խմբի միավորման շուրջ ստեղծված իրավիճակը:Բակալչուկը հայտարարել է, որ իր կնոջը՝ օնլայն առևտրի հարթակի հիմնադիր Տատյանա Բակալչուկին, ռեյդերները չեն թողնում շփվել ընտանիքի հետ։ Վերջինս, սակայն, հերքել է ընկերության զավթման մասին տեղեկությունը՝ միաժամանակ հայտնելով ամուսնալուծության գործընթացսկսելու մասին և ընդգծելով, որ իր ամուսինը չի մասնակցում բիզնեսի կառավարմանը, թեև ունի 1 % բաժնեմաս:

Հուլիսի սկզբին Wildberries-ը և Russ-ը հիմնադրել են նոր համատեղ ընկերություն՝ «РВБ» ՍՊԸ-ն, որի կանոնադրական կապիտալը կազմում է 20 միլիոն ռուբլի։ Ընկերության65%-ը պատկանումէ Wildberries-ին, իսկ 35%ը՝ «Стинн» ընկերությանը, որը պատկանում է Russ Outdoor-ին։ Գլխավորտնօրենը Ռոբերտ Միրզոյաննէ, ով նաև հանդես է գալիս որպես Russ ընկերությունների գործադիր տնօրեն:

Readovka տելեգրամ-ալիքըհայտնում է, որ Russ Outdoor-ը գրանցված է Բրիտանական Վիրգինյան կղզիներում, բայց ներկայում անցել է ռուսական իրավազորության ներքո:

Լրատվականը նշում է, որ տվյալ ընկերությունն ու Wildberries-ը հիմնել են «РВБ» համատեղ ձեռնարկությունը, որտեղ իսկապես հոսում են օնլայն առևտրի հարթակի ակտիվները։ Նոր ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 20 մլն ռուբլի․ արդեն իսկ նրա կառավարման ոլորտ են անցել Wildberries-ի մի շարք ֆիրմաներ։

Հիշեցնենք, որ Wildberries-ը հունիսի 18-ին հայտարարել է Russ արտաքին գովազդի օպերատորի հետ միավորվելու մասին։ Այն ժամանակ Բակալչուկը հայտնել էր, որ կգլխավորի միավորված ընկերությունը, իսկ գործարքի մանրամասների մասին խոստացել էր պատմել Դաշնային հակամենաշնորհային ծառայության հետ համաձայնեցումից հետո: Նա ավելացրել էր, որ միավորումը չի ազդի Wildberries-ի աշխատանքի վրա:

Միրզոյան եղբայրները՝ Ռոբերտը և Լևանը, գովազդի ռուսական շուկայում գործում են արդենշատ երկար ժամանակ։ Ավագ եղբայրը՝ Ռոբերտը, ծնվել է Թբիլիսիում, 2002 թվականից աշխատում է ռուսական գովազդային շուկայում. այդ ժամանակ նա ստեղծել է «Վերա-Օլիմպ» ընկերությունը։ Հենց նա է ղեկավարում Russ Outdoor-ը 2019 թվականից։

Տեսանյութեր

Լրահոս