
Հայաստան-Արցախ երիտասարդական միության հերթական հավաքը՝ Գագիկ Ծառուկյանի ուշադրության ներքո
Գագիկ Ծառուկյանի և «Հայաստան- Արցախ» երիտասարդական միության անդամների հանդիպումից ժամեր անց՝ նրանց խնդրանքն արդեն իրականություն է:
Կրթական, մշակութային ու սպորտային մեծ միջոցառումներից առաջ միմյանց ավելի լավ ճանաչելու ու բնության գրկում մեկ օր անց ացնելու համար ավտոբուսները ճանապարհ են ընկնում դեպի Աշտարակ:
«Հայաստան-Արցախ» միության նախագահ Լիաննա Մանուկյանը նշում է. «Այսօր այստեղ մեզ հետ «Հայաստան-Արցախ» երիտասդարդկաան միության անդամներն են, ինչպես նաև մարդիկ, ովքեր միության անդամ չեն, սակայն Արցախից այստեղ են տեղափոխվել և ցանկություն են հայտնել մասնակցել այսօրվա մեր հանգստին»,- ասաց նա:
Մանուկյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշել ու կարևորել է այն հանգամանքը, որ կարող են մասնակցել այն երիտասարդները, որոնք միության անդամ չեն, բայց Արցախից են ու կարող են մասնակցել բոլոր ծրագրերին, ինչպես նաև այսօրվա մեր հանգստին: