Բաժիններ՝

Հզոր Թայֆունը շարժվում է Թայվան՝ Ֆիլիպիններում 12 մարդու կյանք խլելուց հետո

Թայվանում փակվել են գրասենյակները, դպրոցները և զբոսաշրջային վայրերը, քանի որ կղզուն է մոտենում հզոր թայֆուն, որը Ֆիլիպիններում առնվազն 12 զոհի և 600 000 մարդու տեղահանման պատճառ է դարձել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ «Գաեմի» թայֆունն արդեն հորդառատ անձրևներ է առաջացրել Թայվանի մեծ մասում, իսկ հուլիսի 24-ի երեկոյան այն արդեն կհասնի Յլան հյուսիսային շրջան։

Ձկնորսական նավերին հրահանգել են վերադառնալ նավահանգիստ, իսկ ինքնաթիռով ճանապարհորդողները շտապել են հեռանալ կղզուց՝ նախքան փոթորկի մոտենալը։ Բազմաթիվ չվերթեր չեղարկվել են։ Փոթորկի պատճառով հետաձգվել են նաև Թայվանի օդուժի զորավարժությունները։

«Գաեմի» թայֆունը, որը Ֆիլիպիններում կոչել են «Կարինա», այնտեղ ուժգնացրել է սեզոնային մուսսոնային անձրևները։ Հորդառատ անձրևների պատճառով 5 օրվա ընթացքում Ֆիլիպիններում տասից ավելի սողանքներ և հեղեղումներ են տեղի ունեցել։ 600 000 տեղահանվածից 35 000-ը տեղափոխվել է ժամանակավոր ապաստարաններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031