Գաղտնի ծառայությունը Թրամփին խորհուրդ է տվել հանրահավաքները փակ հարթակներում անցկացնել

Հանրապետական ​​Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո ԱՄՆ Գաղտնի ծառայությունը նրան խորհուրդ է տվել հանրահավաքներ անցկացնել բացառապես փակ հարթակներում։ Դրա մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում մահափորձից հետո Գաղտնի ծառայության աշխատակիցները խորհուրդ են տվել Թրամփին և նրա նախընտրական շտաբին անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցնել դրսում մեծ թվով մասնակիցներով խոշոր հանրահավաքներն ու այլ միջոցառումների կազմակերպումը։

Washington Postճը գրում է, որ Հանրապետականի նախընտրական շտաբը փնտրում է մի քանի հազար հանդիսատես տեղավորելու հնարավորությամբ փակ վայրեր, մասնավորապես՝ բասկետբոլի մարզադաշտեր։ Թրամփի քարոզարշավը բացօթյա հանրահավաքներ անցկացնել չի նախատեսում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031