Բաժիններ՝

«Մենք ուզում էինք պատմություն կերտել և հպարտացնել Անգլիայի ժողովրդին». Բելինգհեմ

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը՝ ամփոփելով Եվրոպայի 2024 թվականի առաջնության արդյունքները Գարեթ Սաութգեյթի թիմի համար, ասել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իրենք բազմաթիվ զոհողությունների են գնացել։

Գիտեք՝ գերհագեցած օրացույցով շատ դժվար է մրցաշրջանի վերջում հայտնվել նման մեծ մրցաշարում: Դա հոգեպես, ֆիզիկապես ծանր է, մենք ուժասպառ էինք։ Բայց մեր երկրին մենք պատրաստ ենք տալ ամեն ինչ, և այդպես պարտվելն իսկապես դաժան է։

Մենք այլ բան չէինք ուզում, քան պատմություն կերտել և հպարտացնել Անգլիայի ժողովրդին: Մենք դա չենք արել: Դրա համար կան պատճառներ։ Եվ մենք կքննարկենք և կգնահատենք դրանք կոլեկտիվի ներսում»,- AS-ի փոխանցմամբ՝ ասել է Բելինգհեմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս