Նեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Բայդենի, Հարիսի և, հնարավոր է, Թրամփի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Ջո Բայդենի , Քամալա Հարիսի և, ըստ երևույթին, Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև ելույթ կունենա Կոնգրեսում։ Անկախ նրանից, թե նոյեմբերին ով կհաղթի ընտրություններում, Իսրայելի հարաբերություններն իր գլխավոր դաշնակցի հետ պետք է ճշգրտվեն: Այդ մասին տեղեկացնում է «BBC»-ն։
Սպասվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կհանդիպի Նեթանյահուի հետ։Բայդենը, ում մոտ անցյալ չորեքշաբթի ախտորոշվել էր Covid, երեքշաբթի օրը Դելավերում գտնվող իր տնից կվերադառնա Վաշինգտոն։ Նեթանյահուն չորեքշաբթի օրը ելույթ կունենա ԱՄՆ-ի Կոնգրեսի համատեղ նիստում։
Սպասվում է, որ Բայդենն ու Նեթանյահուն կքննարկեն Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև հրադադարի հասնելու ուղիները, ինչպես նաև Իրանի և այլ թեմաներ։Նեթանյահուն առանձին կհանդիպի նաև Քամալա Հարրիսի հետ, ով, ըստ երևույթին, այժմ Դեմոկրատական կուսակցությանը կառաջնորդի Սպիտակ տան համար մղվող պայքարում, և եթե նա հաղթի, Իսրայելի վարչապետը ստիպված կլինի գործ ունենալ ԱՄՆ-ի նոր նախագահի հետ, ում տեսակետները Իսրայելի խնդիրների վերաբերյալ զգալիորեն տարբերվում են Բայդենի տեսակետներից։