Բաժիններ՝

Սնուփ Դոգը կլինի Օլիմպիական կրակի ջահակիրներից մեկը

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի փոխանցումավազքի վերջին մասնակիցներից մեկը` մինչ Խաղերի բացման արարողությունը: Այս մասին հայտնում է France24-ը:

Սնուփ Դոգը ջահով կանցնի Փարիզի հնագույն թաղամասերից մեկով` Սենթ-Դենիսով: Նույն թաղամասում փոխանցումավազքին կմասնակցեն նաև ֆրանսիացի դերասան Լետիցիա Կաստան, ռեփեր  MC Սոլարը և այլոք:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակն արդեն մոտ երկու ամիս է, ինչ շրջում է ամբողջ Ֆրանսիայով մեկ: Օրեր առաջ փոխանցումավազքին մասնակցեց նաև Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` դառնալով առաջին հայ կին ջահակիրն Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության մեջ:

Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 26-ին` մայրաքաղաք Փարիզի Սենա գետի ամբողջ երկայնքով:

Հայաստանն ՕԽ-ին մասնակցում է 15 մարզիկով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031