Բաժիններ՝

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Անհայտ տղամարդը մուրճով քանդել է Իոսիֆ Ստալինի կիսանդրու գլուխը, որը գտնվում է Մերձմոսկովյան Զվենիգորոդ քաղաքի այգիներից մեկում:Այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Շաբաթ օրը Զվենիգորոդի այգիներից մեկում տղամարդը, գտնվելով անհավասարակշիռ վիճակում, մուրճով քանդել է Ի.Վ. Ստալինի կիսանդրու գլուխը։

Չարագործն անմիջապես փախել է հանցագործության վայրից»,- գործակալությանը տեղեկացրել է աղբյուրը։ Նա հստակեցրել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել Սովետսկայա փողոցում ցերեկային ժամերին։ ՌԴ ՆԳՆ Մերձմոսկովյան գլխավոր վարչության մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ այժմ տղամարդու նկատմամբ հետախուզում է իրականացվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031