ՌԴ-ն, Իրանը, Ղազախստանը և Թուրքմենստանը ստորագրել են «Հյուսիս-Հարավ»-ի արևելյան երթուղու զարգացման ճանապարհային քարտեզը

Ռուսաստանը, Իրանը, Ղազախստանը և Թուրքմենստանը ստորագրել են 2024-2025 թվականների «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի արևելյան երթուղու ներուժի համաժամանակյա զարգացման ճանապարհային քարտեզը, հայտնում է News Central Asia-ն՝ հղում անելով Ղազախստանի տրանսպորտի նախարարությանը։

Այս փաստաթղթի իրականացումը մինչև 2027 թվականը միջանցքի թողունակությունը կհասցնի տարեկան 15 միլիոն տոննայի, իսկ մինչև 2030 թվականը՝ 20 միլիոն տոննայի։

«Ղազախստանը մտադիր է շարունակել իր ակտիվ մասնակցությունը «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի արևելյան ճյուղի զարգացմանը, որն ունի մինչև 2030 թվականը բեռնափոխադրումների աճի ամենաբարձր ներուժը և ամենաանվտանգն է Հնդկական օվկիանոս ամենակարճ տարանցման համար: Ուստի անհրաժեշտ է սկսել Ղազախստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով անցնող «Հյուսիս-հարավ» միջանցքի արևելյան երթուղու ներուժի համաժամանակյա զարգացման համար այսօր ստորագրված «Ճանապարհային քարտեզի» գործնական իրականացումը»,- նշել է տրանսպորտի նախարարության ղեկավար Մարատ Կարաբաևը։

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային առևտրի և արտահանման առաջին համաժողովի շրջանակում, որն անցկացվել է Ակտաուում հուլիսի 19-ից 20-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031