Բաժիններ՝

ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Ռոզովկա ու Պեսչանոե Նիժնեե բնակավայրերը

Ռուսական «Արևմուտք» խմբավորումն ազատագրել է ԼԺՀ-ի Ռոզովկա և Խարկովի մարզի Պեսչանոե Նիժնեե բնակավայրերը, այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները հաջող գործողությունների արդյունքում ազատագրել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ռոզովկա և Խարկովի մարզի Պեսչանոե Նիժնեե բնակավայրերը, ինչպես նաև զբաղեցրել են ավելի շահավետ բնագծեր և դիրքեր», – ասվում է ռուսական գերատեսչության ամփոփագրում:

Նշվում է, որ պարտություն են կրել Ուկրաինայի զինված ուժերի 77-րդ աերոմոբիլային, 14-րդ, 115-րդ, 116-րդ մեքենայացված բրիգադների և Ազգային գվարդիայի 1-ին բրիգադի կազմավորումները Սինկովկայի, Պետրոպավլովկայի, Խարկովի մարզի Բերեստովոյի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրասնի Լիմանի շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031