Բաժիններ՝

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը։

Առաջնության շրջանակներում Գյումրին հյուրընկալում է աշխարհի 14 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Լեհաստանի, Խորվաթիայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չեխիայի, Ղրղզստանի, Անգոլայի, Ֆիլիպինների, Իսրայելի, Բելառուսի և Ռուսաստանի   52 շախմատիստների։

Առաջնության բացումը տեղի ունեցավ «Սև բերդ» ամրոցում։ Բացմանը  ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, հյուրեր։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից փոխմարզպետ Աննա Մարտիկյանը ողջունել է ներկաներին, բարի երթ և հաջող ընթացք մաղթել առաջնությանը. «Շուրջ 2000 տարի առաջ Հնդկաստանում շախմատը ձևավորվեց՝ պատկերելով հնդկական զորքի դասավորությունը։ Ցանկանում եմ, որ աշխարհում բոլոր մարտական գործողությունները կատարվեն միայն շախմատի տախտակին։ Օգտվելով առիթից՝ բոլոր ներկաներին ուզում եմ շնորհավորել հուլիսի 20-ի՝ Շախմատի միջազգային օրվա առթիվ»։Առաջնությունը տևելու է մինչև հուլիսի 28-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031