Բաժիններ՝

Հունգարիային վառելիքի ճգնաժամ է սպառնում. Politico

Հունգարիան փորձում է խուսափել էլեկտրաէներգիայի անջատումներից և վառելիքի պակասից այն բանից հետո, երբ Ուկրաինան մասնակի արգելք դրեց իր տարածքով ռուսաստանյան նավթի մատակարարումների վրա, գրում է Politico-ն։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, անցյալ ամիս Կիևը պատժամիջոցներ սահմանեց՝ արգելափակելով Մոսկվայի խոշորագույն մասնավոր նավթային ընկերության՝ «Լուկօյլ»-ի Կենտրոնական Եվրոպային վաճառվող նավթի տարանցումը, ինչը մասնակիորոն զրոյի է հավասարեցնում Եվրամիության սահմանած պատժամիջոցների բացառությունը, որպեսզի լրացուցիչ ժամանակ տրամադրի Ռուսաստանից կախված երկրներին մատակարարումներից հրաժարվելու համար:

«Ուկրաինայի նպատակն է Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ավելի քան երկու տարի անց զրկել Կրեմլին պատերազմի համար եկամտի հիմնական աղբյուրից:

Սակայն այս քայլը մտահոգություն է առաջացրել Բուդապեշտում մատակարարումների պակասի առիթով, որը 70 տոկոսով կախված է ռուսաստանյան նավթի ներկրումից, և կիսով չափ «Լուկօյլից»,- գրում է Politico-ն:

«Ուկրաինական այս միջոցառումները կարող են լուրջ իրավիճակ ստեղծել», – ասել է «Արևելյան հետազոտությունների կենտրոնի» Հունգարիայի հարցով փորձագետ Իլոնա Գիզինսկան:

Նա հավելել է, որ հունգարացիները կարող են բախվել էներգիայի աննախադեպ գների և էլեկտրաէներգիայի պակասի հետ ընդամենը «մի քանի շաբաթվա ընթացքում», եթե լուծում չգտնվի:

Վերլուծական կենտրոնի տվյալներով, միայն այս տարվա ապրիլին Հունգարիան ռուսաստանյան նավթի ու գազի վրա գրեթե քառորդ միլիարդ եվրո է ծախսել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս