Բաժիններ՝

Հայաստանը բարելավել է դիրքերը շարժական համացանցի արագության վարկանիշում

2024 թվականի հունիսի արդյունքներով` Հայաստանը բարելավել է իր դիրքերը շարժական համացանցի արագության վարկանիշում։ Այս մասին են վկայում համացանցի արագության փորձարկման Speedtest ծառայության տվյալները։

Ներկայումս ՀՀ-ն աշխարհի 108 երկրների շարքում զբաղեցնում է 75-րդ տեղը: Մեր երկիրը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 6 հորիզոնականով։ Շարժական ինտերնետի արագությունն արդեն հասնում է 30.63 Մբիթ/վ-ի:

Իսկ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին երկու դիրքերը զիջելով Ադրբեջանին և Իրանին:

65-րդ տեղում է, իսկ Ռուսաստանը՝ 86-րդ:

Ավելի վաղ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Հայաստանը Եվրոպայից արտաքին համացանցի ծավալ է ստանում Թուրքիայի և Վրաստանի տարածքով։

Ընդ որում, գերատեսչությունում չեն հստակեցրել, թե արդյոք կապի մալուխը Թուրքիայից Հայաստան է հասնում ուղղակիորեն, թե կրկին Վրաստանի միջոցով: Մեր տվյալներով՝ Հայաստանի արտաքին համացանցի ծավալի 80%-ը բաժին է ընկնում Վրաստանին (ներառյալ Թուրքիայից, ԵՄ-ից և ՌԴ-ից ստացվող ծավալը)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031