Բաժիններ՝

Չարենցավանում անչափահասների միջև վիճաբանության ժամանակ գործի են դրվել դանակներ․ կան վիրավորներ

Հուլիսի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, Շահումյան փողոցի 1/5 հասցեում գտնվող գերեզմանաքարերի արտադրամաս «Արա Բալյան Ա/Ձ» են եկել Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Գ․ Ե․-ն, 17-ամյա Ռ․ Ա․-ն, 14-ամյա Գ․ Բ․-ն, 15-ամյա Ա․ Ս․-ն, 15-ամյա Է․ Մ․-ն, 14-ամյա Հ․ Ա․-ն, որտեղ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Է․ Մ․-ի, 16-ամյա Խ․ Կ․-ի, 15-ամյա Ա․ Բ․-ի, 17-ամյա Ա․ Բ․-ի, 15-ամյա Է․ Խ․-ի, 16-ամյա Է․ Խ․-ի միջև, որի ժամանակ Է․ Խ․-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Գ․ Ե․-ին:

Արդեն ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ գյուղերից մեկում իրենց հողամասում վայր ընկնելու հետևանքով «Գլխի գագաթային շրջանի և մեջքի սալջարդ պատռված վերք» ախտորոշմամբ ծնողները բուժօգնության են տեղափոխել Գ․ Ե․-ին: Ոստիկաները ունեն կասկածներ, որ նա նույնպես մասնակից է եղել նշված միջադեպին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանների կողմից Չարենցավանի ոստիկանություն ներկայացված Ա․ Ս․-ի մոտից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ և ծալովի դանակ:

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031