
Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 10:30 – 18:00-ն կդադարեցվի Ֆրունզե փողոցի 8-8/1, 10-10/1, 12-16, 18 և զույգ շենքերի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է նաև, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 11:00 – 18:00-ն կդադարեցվի Խորենացու 211-236 տների, Չեռնիշևսկու, Սասունցի Դավիթ 70/1-70/6 զույգ շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: