Բաժիններ՝

«Անհավատալի է, անընդունելի…». Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էր

Խոր ցավով ու կսկիծով հայտնում ենք, որ 19.06.2024թ Եղվարդ քաղաքի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտը մեր դպրոցի աշակերտ Արմեն Կարենի Խաչատրյանն էր: Այս մասին տեղեկացնում են թիվ 52 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջից։

«Անհավատալի է, անընդունելի… Հիմա՝ ցավի ու կորստի այս պահին, ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և հայտնում ենք մեր զորակցությունը, քանզի համակերպումը դժվար է:

Հոգիդ լույսերի մեջ, սիրելի’ Արմեն…

Բոլորիս խոնարհումը, հայրենասե’ր հայորդի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031