«Microsoft»-ը հայտարարել է, որ վերացրել է գլոբալ խափանման գլխավոր պատճառը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացվել է, սակայն ազդեցությունը դեռ նկատվում է որոշ ծառայությունների և հավելվածների աշխատանքում։ Այս մասին հայտնել են «Microsoft» ընկերությունից։

Հուլիսի 19-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ամբողջ աշխարհում խափանվել է «Windows» օպերացիոն համակարգով աշխատող սարքերի և համակարգերի աշխատանքը, ինչը պայմանավորված է «CrowdStrike»-ից եկած անվտանգության տեղադրման թարմացման մեջ տեղի ունեցած սխալի պատճառով:

Գլոբալ խափանումն ամենից շատ ազդել է ԱՄՆ-ի և Ավստրալիայի վրա։ Խնդիրների են բախվել տեղական խոշոր հեռուստատեսային հեռարձակող «ABC News»-ը և բրիտանական «Sky News» հեռուստաալիքը։ Թռիչքները դադարեցրել են «American Airlines»-ը, «United Airlines»-ը, «Delta Airlines»-ը և «Frontier Airlines»-ը: «Turkish Airlines» ավիաընկերությունը նույնպես բողոքել է համակարգերի խափանումներից։

Հայտնի է, որ աշխատանքը սահմանափակել են Սիդնեյի միջազգային օդանավակայանը և Բեռլինի օդանավակայանը: Խնդիրներ են նկատվում Էդինբուրգի օդանավակայանում։ Իսպանիայում օդանավակայանների աշխատանքը տեղափոխել են ձեռքի ռեժիմի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031