Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Իրանի և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն, ինչը պայմանավորված է երկու երկրների աշխարհագրական և ռազմավարական դիրքով։ Այս մասին SNN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ խոսելով Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ներկա մակարդակի մասին։

«Որպես Իրանի հարևաններից մեկը՝ Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։ Բացի այդ, երկու երկրների միջև տնտեսական, էներգետիկ և կրթական համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը»,- նշել է դեսպան Սոբհանին՝ ընդգծելով, որ համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերն, ինչպիսիք են՝ ճանապարհների կառուցումը և գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակումների ընդլայնումը, օգնում են բարելավել տարածաշրջանային ենթակառուցվածքները և բավարարել փոխադարձ կարիքները:

Դեսպանը նաև հավելել է, որ մշակութային և կրթական փոխգործակցությունը հանգեցնում է Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը։ «Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ էլ ռազմավարական նշանակություն են ունեցել»,- ընդգծել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031