Բաժիններ՝

Ոչ պատշաճ վարք դրսևորած վարորդը կազատվի աշխատանքից. Կոստանյանը` աղմկահարույց դեպքի մասին

Երևանյան ավտոբուսի վարորդը, որը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ, իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը` անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութին։

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ թիվ 3 երթուղու ավտոբուսի վարորդը հայհոյելով ջրի շիշը նետում է ուղևորի վրա։ Ըստ տեսանյութի՝ վարորդին դուր չի գալիս այն, որ ուղևորը, հեռախոսով նկարահանմանը զուգահեռ, բողոքում է տրանսպորտի ուշանալուց։

Նշենք, որ հուլիսի 9-ին Կոստանյանը հայտնել էր, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ում հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել էաշխատանքից։ Նա նշել էր, որ ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031