«Գործակալների օրենքի» դեմ նախագահի հայցը ՍԴ-ում է

Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) գրանցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը, որով նա պահանջում է չեղարկել «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը («գործակալների օրենք»)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նշենք, որ նախագահի հայցը դատարան էր ներկայացվել երկուշաբթի օրը, նշվում է, որ օրենքի ընդունմամբ խախտվում են Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի դրույթները:

Հոդվածի համաձայն՝ սահմանադրական մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին։

Զուրաբիշվիլին պահանջում է նաև դադարեցնել օրենքի կիրարկումը մինչև քննարկման ավարտը։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի վերաբերյալ։ Սույն օրենքը օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և մեդիա կազմակերպություններին, որոնք օտար երկրից ֆինանսավորում են ստանում, ընդհուպ՝ երկրի ռազմավարական գործընկերներից։

Օրենքի ընդունումից հետո Եվրամիությունն արդեն դադարեցրել է Վրաստանին տրամադրվող օգնության մի մասը, ԱՄՆ-ն անորոշ ժամկետով հետաձգել է ռազմական պատրաստությունը։ Սահմանադրական դատարան հայց են ներկայացրել նաև հասարակական և լրատվական կազմակերպությունները։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները նույնպես պատրաստվում են դիմել դատարան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031