Յակուտիայում ուղղաթիռ է անհետացել

Յակուտիայում ընթանում են Robinson R44II ուղղաթիռի որոնողական աշխատանքները, հաղորդում է Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը՝ նշելով, որ ուղղաթիռն անհետացել է Ալդանի շրջանում ուղղաթիռի վթարային փարոսն ակտիվանալուց հետո։

Ըստ SakhaDay-ի աղբյուրի՝ ինքնաթիռում չորս մարդ է եղել՝ օդաչուն և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության երեք սպա։

«Ուղղաթիռը չգրանցված թռիչք էր կատարում Ալդանի շրջանում։ Նրանք կապի դուրս չեն գալիս»,- ասել է SakhaDay-ի զրուցակիցը։

Մագան օդանավակայանից որոնողափրկարարական աշխատանքներ են մեկնարկել։ Նշվում է, որ հեռավորությունը մինչև ակտիվացված փարոսը մոտ 440 կիլոմետր է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031