ՌԴ պատմության նոր դասագրքում Կասպարովի անունը հանվել է շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկից

Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկու հեղինակած 11-րդ դասարանցիների համար նախատեսված պատմության դասագրքի շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկից հանվել է Գարրի Կասպարովի անունը։

Մասնավորապես, «Գաղափարախոսությունը և մշակույթը 1964–1985 թվականներին» բաժնում, շախմատին վերաբերող հատվածում, թվարկված են Միխայիլ Բոտվիննիկի, Վասիլի Սմիսլովի, Միխայիլ Տալի, Տիգրան Պետրոսյանի, Բորիս Սպասկիի և Անատոլի Կարպովի անունները ու գրքում չի նշվում, որ Կարպովը 1985 թվականին զիջել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը Գարրի Կասպարովին։

Կասպարովը, «Դոժդ»-ին տված հարցազրույցում ասել է, որ կարող է միայն ծիծաղել «Մեդինսկու՝ կուսակցական գծին համապատասխանելու փորձերի վրա»։

Հիշեցնենք, որ Կասպարովը մի շարք ընդդիմադիր շարժումների մասնակից է ու հետևողականորեն քննադատում է Ռուսաստանի իշխանություններին։

2013 թվականի հունիսին նա հայտարարեց Ռուսաստանից հեռանալու և միջազգային ասպարեզում «Պուտինի ռեժիմի» դեմ պայքարը շարունակելու մասին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031