Բաժիններ՝

Երեք դրվագ՝ Արմավիրի պարեկների հակաթմրամոլային պայքարից

Հուլիսի լույս 6-ի գիշերը Արմավիրի մարզի պարեկները Էջմիածնի Խորենացու փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա։ 30-ամյա վարորդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա հայտնել է, որ մեքենայի սրահում կան հուշանվեր թղթադրամներ և մարխուանա տեսակի թմրամիջոց, որոնք պատրաստ է ներկայացնել։

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Նույն օրը, երեկոյան, Էջմիածնի Կոմիտասի հրապարակում Արմավիրի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 21-ամյա երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութ։

Հուլիսի 8-ին Արմավիր-Երևան ճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ 29-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս