
Ղուկաս Գ.-ն hետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 16-ին Երևան քաղաքի Ամերիկյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել և Արմավիրի բաժին է տեղափոխվել 63-ամյա Ղուկաս Գ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: