
37-ամյա Արտակ Ն.-ն կալանավորվել է

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա Արտակ Ն.-ն:
Նա հունիսի 18-ից ՌԴ Վոլգոգրադ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: