Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսում նախագահի հիմնական թեկնածուներին լրացուցիչ պաշտպանություն ապահովող օրինագիծ են առաջարկում

Նոր օրենքը կարող է Դոնալդ Թրամփի, Ջո Բայդենի և նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերի համար Գաղտնի ծառայության ուժեղացված պաշտպանություն ապահովել, հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսում։

Կոնգրեսականներ Ռիչի Տորեսը (դեմոկրատ) և Մայք Լոուլերը (հանրապետական) հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ երեկվա մահափորձը մեր երկրի պատմության մեջ մռայլ պահ դարձավ։ Ելնելով նրանից, թե ինչպես են շարունակում հասնել հաղորդումները, պարզ է դառնում, որ հիմնական բոլոր թեկնածուներին լրացուցիչ պաշտպանություն է պահանջվում:

Այդ իսկ պատճառով մենք նախատեսում ենք երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը նախագահ Ջո Բայդենի, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահի թեկնածու Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերի համար Գաղտնի ծառայության ուժեղացված պաշտպանություն կապահովի: Սրանից պակաս քայլերն արջի ծառայություն կմատուցեն մեր ժողովրդավարությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031