Բաժիններ՝

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում ավելի քան 140 մարդ է զոհվել

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 140 մարդ է զոհվել, 400-ը տուժել են իսրայելական հարվածների հետևանքով: Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում ընտանիքների 4 զանգվածային սպանություն է իրականացրել, հիվանդանոցներ են ընդունվել 141 զոհ և 400 տուժած»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 38,584-ի, տուժել է ավելի քան 88,8 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031