Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ Հայաստանի և Սլովենիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

«Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում՝ համատեղ ջանքերի և նոր նախաձեռնությունների միջոցով»,- նշել է Միրզոյանը:

Արտգործնախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ նշված է, որ երկու երկրները կառուցել են ամուր համագործակցություն՝ հիմնված ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների, խաղաղության մեջ ունեցած ներդրման և Հայաստան-Սլովենիա-Եվրամիություն ավելի սերտ գործընկերության տեսլականի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031