«Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու համար ինչի՞ է սպասում». Ետվարտ Տանձիկյան

Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակօս» շաբաթերթի կայքում հրապարակվել է թերթի խմբագիր Ադվարդ Տանձիկյանի հոդվածը «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու համար ինչի՞ է սպասում» վերնագրով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հոդվածում նշվել է, որ Հայաստանն արել է իրենից պահանջվողը, վերանորոգել է սահմանի իր կողմում Մարգարայի անցակետը, իսկ Թուրքիան այդ հարցում որևէ քայլ չի կատարել։

Ընդգծվել է, որ երևում է, որ Թուրքիան սպասում է Ադրբեջանի հաստատմանը կամ թե Թուրքիան և Ադրբեջանն սպասում են, որ Հայաստանը նոր զիջումներ անի։

Զիջումների համատեքստում հոդվածում խոսվել է Էրդողանի և Ալիևի կողմից դեռևս սեղանին պահվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանադրության փոփոխման պահանջի մասին։

Վերջում ևս մեկ անգամ շեշտվել է, որ Հայաստանը հնարավոր ամեն ինչ անում է կարգավորման գործընթացի առաջընթացի համար և հավելվել․

«Այս կետում բավականին օրինաչափ է թվում հարցն Անկարային ուղղելը․ Սահմանն ինչու՞ է դեռևս փակ»։

 

Տեսանյութեր

Լրահոս