Հայ-ամերիկյան զորավարժությունները ափսոսանք են հարուցում, Արևմուտքը սրում է իրավիճակը ռեգիոնում. Զախարովա

Արևմուտքի ներկայացուցիչները Հայաստանին ներքաշում են Անդրկովկասում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղած են առաջին հերթին Ռուսաստանի դեմ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ խոսելով հուլիսի 15-24-ը Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան Eagle Partner 2024 խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասին։

Զախարովայի խոսքով ՝ այդ զորավարժությունները ափսոսանքից բացի այլ բան չեն առաջացնում: Դրանք տեղի կունենան Երևանի կողմից ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման և կազմակերպության հասցեին հրապարակային հարձակումների ֆոնին։

Ինչ խաղաղ, խաղաղարար նպատակներ էլ հռչակեն արևմտականները, ակնհայտ է, որ գլխավոր խնդիրը աշխարհաքաղաքական նախագծերի համար հարթակ ստեղծելն է։ Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կթեժացնի տարածաշրջանում պահպանվող կոնֆլիկտային ներուժը և կստեղծի նոր բաժանարար գծեր։

Նրա խոսքով՝ ամերիկացիները զորավարժությունների քողի ներքո Հայաստանին պարտադրում են զինված ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշները։ Սա, ըստ նրա՝ հանգեցնում է Հայաստանի անվտանգության ողջ համակարգի վերաձևակերպմանը։ Արդյունքնում, Զախարովայի խոսքով՝ դա Արևմուտքին լրացուցիչ լծակներ կտա ազդելու Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։

Տեսանյութեր

Լրահոս