Բաժիններ՝

31-ամյա Սարգիս Հ.-ն կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՆԳ ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին, ժամը 19.30-ին, Պռոշյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 31-ամյա Սարգիս Հ.-ին:

Նա ապրիլի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս