39-ամյա Սամսոն Ս.-ն հետախուզվում էր հոգեկան ներգործության մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, հուլիսի 11-ին Վարդենիսի Ազգալդյան փողոցում հայտնաբերվել և Կոտայքի բաժին են տեղափոխել 39-ամյա Սամսոն Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին: