Բաժիններ՝

Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Հուլիսի 10-ի ժամը 23.45-ին, ուժեղացված ծառայության ընթացքում, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի ծառայողներն ու պարեկները համատեղ միջոցառումներով Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք, սառը զենք և թմրամիջոց պահելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել 32-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Աուդի» մեքենայով հանդերձ:

Բաժնում անձնական խուզարկությամբ նրա սպորտային պայուսակում հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ, 6 փամփուշտ, կռփազենք և թղթյա փաթեթ՝ 4,17գրամ դեղնականաչավուն չոր զանգվածով:

Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031