Երիտասարդները բերման են ենթարկվել
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 29-ամյա և Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս «Տոյոտա Կորոլա» մեքենայով հանդերձ:
Խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել են դանակ, ինքնաշեն հրազենի նմանվող առարկա, «ՏՕԶ» տեսակի 5,6 մմ տրամաչափի երկու փամփուշտ և ածխացած հետքերով ապակե գլանակ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը իրենն է, իսկ կաթուցիչով օգտագործել է կանեփից պատրաստված թմրամիջոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: