«Ժողովուրդը» մոլորեցրել է. Ալեն Սիմոնյանի եղբայրն այլևս «ԵվրոԱսֆալտ»-ի տնօրենը չէ. CivilNetCheck
«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 12-ին «ՏԿԵՆ-ն և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել» վերնագրով հոդված է տարածել։
«ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է»։
Հոդվածում նշվում է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վեց պայմանագիր է կնքել «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության հետ։
««ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է։ […] Կառլեն Սիմոնյանը գլխավոր տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին…»,- նշված էր թերթի հոդվածում։
Հոդվածը տարածել են Tert.am, News.am, Yerevan.today, 168.am, oragir.news, mamul.am, lurer.com և այլ լրատվականներ։
Մինչդեռ, Կառլեն Սիմոնյանը, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 2023-ի ապրիլի 12-ից այլևս «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի տնօրենը չէ։ Նա չի հանդիսանում նաև այդ ընկերության բաժնետեր կամ իրական շահառու։
Կառլեն Սիմոնյանից հետո «ԵվրոԱսֆալտ»-ի տնօրեն մեկ տարի եղել է Լիանա Հովհաննիսյանը, իսկ 2024-ի մարտից՝ Վլադիմիր Հովհաննիսյանը։
Սխալ տեղեկատվության սկզբնաղբյուր «ժողովուրդը» օրաթերթը հոդվածն ավելի ուշ խմբագրել է՝ գրելով, որ Կառլեն Սիմոնյանը «ԵվրոԱսֆալտ»-ի նախկին տնօրենն է։ Սակայն հոդվածում որևէ նշում չկա կատարված սխալի և դրա ուղղման մասին։
Ավելին՝ հոդվածը տարածած լրատվականների կայքերում առկա է հոդվածի առաջին տարբերակը, որում պնդում էր արվում, թե Սիմոնյանը ներկայում «ԵվրոԱսֆալտ»-ի տնօրենն է։
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը մոլորեցրել է հանրությանը և լրատվամիջոցներին։
Ամբողջությամբ՝ այստեղ.