Կարապետ Պողոսյանի կողմից ինքնակամ տրված նմուշներում հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել. պաշտպաններ

Կարապետ Պողոսյանի պաշտպաններ Արտակ Նավասարդյանն ու Սլավիկ Պողոսյանը տեղեկացնում են, որ ստացված փորձագիտական եզրակացության համաձայն` Կարապետ Պողոսյանի կողմից ինքնակամ տրված նմուշներում հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել:

«Այսինքն, հիշյալ եզրակացությամբ նույնպես հաստատվել է Կարապետ Պողոսյանի կողմից հայտնած այն տվյալը, որ ինքը հոգեմետ նյութեր կամ թմրամիջոցներ չի օգտագործում:

Վերը նշված հանգամանքը, մեր կողմից սույն թվականի հունիսի 9-ին տարածված հայտարարության մեջ նշված փաստական տվյալների համատեքստում, ևս վկայում է Կարապետ Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և դեռևս իրականացվող քրեական հետապնդման անհիմն լինելու մասին:

Իրադարձությունների հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշում են պաշտպանները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031