Հայաստանի վարչապետը դրական քայլեր է անում. Էրդողան

Մենք ցանկանում ենք, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրվի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն տիրի. այս մասին, Anadolu-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը դրական քայլեր է անում. Ադրբեջանի նախագահը նույնպես խաղաղության կողմնակից է և դրական օրակարգի կողմնակից է», – ասել է նա:

Նշելով, որ թե՛ աշխարհը, թե՛ տարածաշրջանը խաղաղության են ձգտում՝ Էրդողանն ընդգծել է, որ իրենք ցանկանում են որքան հնարավոր է շուտ հասնել դրան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031