Բաժիններ՝

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ։

Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում։

«Թուրքիայի նպատակը, որն այժմ դիտորդ է ՇՀԿ-ում, կազմակերպության լիիրավ անդամակցությունն է», – նշել է Էրդողանը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի նախագահների հետ։

Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում մասնակցել էր ՇՀԿ գագաթնաժողովին։ Դրանից հետո նա հայտարարել էր կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031