Երևանի Խանջյան փողոցում քաղաքացին վերելակով բարձրացել է շենքի տանիք և հոսանքազրկման պատճառով չի կարողանում իջնել
Հուլիսի 11-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում քաղաքացին վերելակով բարձրացել է շենքի տանիք և հոսանքազրկման պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները պարանների օգնությամբ քաղաքացի Մ. Ղ.-ին (ծնված 1992 թ․) իջեցրել են տանիքից: