Չինաստանը կտրականապես դեմ է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնի իր գործունեությունը

Պեկինը դեմ է ՆԱՏՕ-ի՝ տարածաշրջանային պաշտպանական կազմակերպության կարգավիճակի սահմաններից դուրս գալուն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Չինաստանը կտրականապես դեմ է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնի իր գործունեությունը դեպի Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ հրահրելով հակամարտություններ և ուժեղացնելով առճակատումը, ինչպես նաև խաթարելով տարածաշրջանային բարգավաճումն ու կայունությունը»,- նշել է նա:

Նա նաև Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ է արել ավելի շատ գործնական քայլեր ձեռնարկել ամբողջ աշխարհում խաղաղության, կայունության և անվտանգության համար:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովն անցկացվում է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031